Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասին իրազեկման միջոցառում՝ ԼՂՀ Ազգային ժողովում

Հոկտեմբեր 03,2015 21:12

Հոկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ նույն հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հանդիպումն Արցախի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է Արցախում ՀՀ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանդեպ հետաքրքրությունը եւ այս տեսանկյունից կարեւորել է նշված թեմային իրազեկումը Արցախի պետական եւ հանրային շրջանակներին:

Գագիկ Հարությունյանի բանախոսությունը նվիրված էր սահմանադրական կարգի տեսությանն ու միջազգային փորձին, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանը, առաջարկվող հայեցակարգին ու ներկայացված նախագծին: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ նույնիսկ անկախ բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից, քննարկումների ընթացքը կարեւոր է հայ իրականության մեջ սահմանադրական մտածողության ու մշակույթի զարգացման տեսանկյունից:

Գագիկ Ղազինյանի ելույթի թեման հիմնականում վերաբերում էր դատական համակարգում առաջարկվող բարեփոխումներին, դրանց հիմնավորումներին եւ գործող կարգի հետ նախագծի համեմատությանը:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տվել բարձրացված թեմաներով:

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031