Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան Թագուհին», ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո անցած գիշեր Համբուրգի ռինգում հանդիպեց մեքսիկուհի Սուսաննա Կրուզ Պերեսին եւ 10 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց: Դա Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակցի 35-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ