Լրահոս
Օրվա լրահոսը

Գտածոներ, որոնց մասին «կերազեին» եգիպտական բուրգերը. բացառիկ ցուցադրություն՝ Մեծամորի թանգարանում. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 03,2015 17:36

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում այսօր բացվեց համալրված ցուցադրություն, որում ներկայացվում են Մեծամորի հնավայրում պեղված գտածոները, այդ թվում՝ 60-ականներից մինչեւ նախորդ տարի հայտնաբերվածները: «Մեծամորը Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից պարբերաբար բնակեցված է եղել: 6,5 հազար տարի այս բլուրների վրա  կյանքը շարունակվել է: Հնավայրն այսօր Մերձավոր Արեւելքի ամենաէտալոնային հուշարձաններից է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Aravot.am-ը հնագետին խնդրեց առանձնացնել մի քանի բացառիկ ցուցանմուշ: «Այստեղ հայտնաբերված բոլոր անագե իրերը բացառիկ են ողջ Մերձավոր Արեւելքի համար: Խոսքը մի քանի հարյուր իրի մասին է: Այստեղ գտնվել է այնքան անագ, որքան չի եղել անգամ Եգիպտական բուրգերում»,-ասաց Փիլիպոսյանը: Նա առանձնացրեց նաեւ եզակի գորտակերպ կնիք-կշռաքարը, որի մեկ օրինակը պահվում է բրիտանական թանգարանում: «Արժեքավոր են նաեւ եգիպտական փարավոն Թութմոս 3-րդի կնիքը եւ բաբելոնյան տիրակալներից մեկի ագաթե կնիքը»,-հավելեց մասնագետը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ են «խոսում» գտածոները՝ տեղի երբեմնի բնակիչների զարգացվածության մասին: «Դրանք ցույց են տալիս, որ 3,5 հազար տարի առաջ այս տարածքի տիրակալները կարողացել են հավասարը հավասարի պես խոսել Միտանիի, Եգիպտոսի եւ Խեթական պետության հետ»,-պատասխանեց Աշոտ Փիլիպոսյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նշենք, որ Մեծամորի հնավայրից հայտնաբերվել են նաեւ մեծ քանակության ծովախեցիներ՝ բերված Միջերկրական ծովից եւ Պարսից ծոցից: Թանգարանի ֆոնդերում կա 28 000 ցուցանմուշ, որից ցուցադրվում է 18.000-ը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031