Այսօր՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության միջվարչային նիստ, որին մասնակցում էին ՍԴՀԿ ԿՎ, Հայաստանի վարչության, մարզային և Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական օրակարգն առաջիկա սահմանադրական փոփոխությունների հարցն էր, որի ընթացքում Հնչակյան կուսակցության պատասխանատուներն ընդգծեցին, որ ՍԴՀԿ-ն համակարգային փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համոզված կողմնակից է եղել և շարունակում է մնալ: ՍԴՀԿ-ն առաջիկա սահմանադրական բարեփոխումներին տալու է իր դրական քվեն, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ ո՛չ այս, ո՛չ էլ սահմանադրության բարեփոխվող տարբերակը չի տալու երկրում առկա հսկայական սոցիալական խնդիրների լուծումը, եթե տեղի չունենան խորքային բարեփոխումներ, և եթե դրա համար չլինի համապատասխան քաղաքական կամք:
ՍԴՀԿ Մամլո դիւան