Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Այս փուլում Բաշար ալ-Ասադի իշխանությունը ամենակարեւոր խնդիրը չէ»

Հոկտեմբեր 03,2015 16:42

«Վաղ, թե ուշ արեւմտյան կոալիցիան եւ ռուսական կոալիցիան պետք է հաղորդակցվեն, պետք է միանան»,- հոկտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ եթե երկու կողմի նպատակն իրոք Իսլամական պետություն կազմակերպությանը վերջ տալն է, ապա պետք է միավորվեն: Ըստ նրա՝ այս փուլում Բաշար ալ-Ասադի իշխանությունը ամենակարեւոր խնդիրը չէ. «Այն սպառնալիքը, որը գալիս է Իսլամական պետությունից համաձայնեք, որ անհամեմատ ավելի վտանգավոր է եւ անհամեմատ ավելի կործանարար, քան որեւէ առանձին երկրում ենթադրենք ձեզ համար ոչ ցանկալի պետության գլխի ռեժիմը: Այդ տեսանկյունից Իրանն է խոսում այդ մասին»:

Խոսրով Հարությունյանը, եւ այժմ ԱՄՆ-ն, որպեսզի կարողանան այդ գործընթացը առաջ տանել ասել են, թե Ռուսաստանի, Իրանի ու Ասադի մարտն է սիրիական ժողովրդի ճնշող մեծամասնության հետ. «Ամեն ինչ հնարավոր է: Մի բան ակնհայտ է, որ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին, որոնց զինեցին, նրանց մեծ մասը, Պուտինն  իր հարցազրույցում թվեր էր ասում 5000 հետո 12000 հոգի զինված անցան Իսլամական պետության կողմը, մնացին 4 հոգի: Թիվ է ասել մարդը, եւ այդ թիվը ոչ ոք չի հերքել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031