«Մի բան ակնհայտ է, որ մեր հարեւանը հանգիստ չէ»,- հոկտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա համարում է, որ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման քայլերի դիմում. «Ես այս հարցի պատասխանը միանշանակ չեմ հարող հնչեցնել, բայց ավելի շատ ես տեսնում եմ այս հարցը հենց բուն Ադրբեջանի ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ես չեմ կարծում, որ նավթի գնի հետ է կապված, իհարկե՛, նավթի գնի անկումը էապես կրճատել է հոսքերը ֆինանսական, դա ակնհայտ է, բայց ներսում ներքաղաքական կյանքը այնչափ լարված է, քաղաքացիական հանրությունը այնչափ է լարված, որ Ալիեւն այլեւս այլ ճանապարհ չունի, քան անընդհատ մի թշնամու կերպար, անընդհատ այդ թշնամու կերպարին հարված հասցնելու պատրաստակամությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությանը՝ Խոսրով Հարությունյանն նկատեց, որ Ադրբեջան-Արեւմուտք հարաբերությունները ծայրաստիճան լարված են եւ ոչ մի հեռանկար չունեն, ըստ նրա, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական հեռանկարները կարող են խամրել. «Ադրբեջանին մնում է մի բան, ինքը իզոլացված չի կարող մնալ, եւ այդ տեսակետից՝ նախկին ԽՍՀՄ կամ ԱՊՀ շրջանակները, իսկ Ադրբեջանը առայսօր դեռ ԱՊՀ անդամ է: Նրա համար մնում է միջազգային հարթակը, որտեղ Ադրբեջանը քիչ թե շատ որպես պետություն կարող է: Այդ համատեքստում միգուցե նաեւ կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության անդամակցության խնդիրը: Բայց ժամանակը ցույց կտա»:
Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Ադրբեջանի անդամակցության դեպքում կարող է պահանջներ ներկայացնել. «Ես ինքս առանձնապես այն կարծիքին չեմ, որ Ադրբեջանը կշտապի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցել, նա դեռ չի շտապելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ