Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն երկրագնդի թեժ կետերում խաղաղապահ գործողություններ կատարելուն: Այս հայտարարությունն այսօր, ըստ «Riafan.ru»-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքերով՝ այս պահին իրավիճակը սրվում է բոլոր ուղղություններով. «Երկրագնդի շատ թեժ կետերում, որոնք այժմ գոյություն ունեն, արդեն այսօր պարզ երեւում է, որ անհրաժեշտ է օգտագործել խաղաղապահ ուժեր»:
Բորդյուժան նշել է, որ հնարավոր գործողություններին պատրաստվելու համար խաղաղապահ ուժերը պետք է գործնական մարտական խնդիրներ կատարեն. «Չեմ կարծում, որ գործողությունները կլինեն, բայց, համենայն դեպս, մենք պետք է պատրաստ լինենք խաղաղապահ ուժերը կիրառելուն»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև