Ուսուցչի օրվա նախաշեմին այսօր Կրթության եւ գիտության նախարարությունում պարգեւատրվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժները: Նախարար Արմեն Աշոտյանը երախտիքի խոսքեր ուղղեց նրանց՝ բարձր գնահատելով նվիրված աշխատանքը. «Մանկավարժը առաքելություն է, հետո՝ մասնագիտություն: Այդ տեսանկյունից Դուք շատ նման եք բժիշկներին, որոնց առաքելությունը հաղթում է մասնագիտությանը»:
Մանկավարժի կյանքը հեշտ չէ՝ նկատեց նախարարը, որի մայրը եւս երկար տարիներ ուսուցչուհի է եղել. «Մեր տանն ականատես եմ եղել՝ ինչ է նշանակում միաժամանակ հոգալ սեփական երեխաների հոգսերը եւ մի խուրձ տետր ստուգել, պատրաստվել միջոցառումների»,-հիշեց Աշոտյանը:
Պարգեւատրելով ուսուցիչներին՝ նա գոհունակությամբ արձանագրեց, որ նրանց թվում տղամարդիկ կան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ