Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տեղեկությունն, ըստ «Ria»-ի, հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
«Դուք իրավմամբ պատկանում եք հայրենական մշակույթի ճանաչված ակնառու գործիչների շարքին: Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրը ապրել է եւ կինեմատոգրաֆիայում եւ թատրոնի բեմում ու զգացվել է Ձեր կողմից, յուրաքանչյուր կերպար բացահայտվել է վարպետի եւ ստեղծագործողի խորությամբ եւ նուրբ հոգեբանությամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաեւ հավելել է, թե կարեւոր է, որ Ջիգարխանյանն ակտիվորեն մասնակցում է հետաքրքիր եւ ստեղծագործ նախագծերին եւ ղեկավարում է տաղանդավոր համախոհների իր թիմը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև