Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը մեծ իմաստով պայմանավորված է տարածաշրջանում անվտանգությամբ»

Հոկտեմբեր 03,2015 15:14

«Իր ելույթում նախագահը շատ հստակ արձանագրեց Հայաստանի պատասխանատու մասնակցության պատրաստակամությունը գլոբալ անվտանգության, խաղաղապահության միջոցառումներին»,- հոկտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթին, ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նկատեց, որ միջազգային հանրությունն է առաջարկում եւ նպաստում Հայաստանի մասնակցությանը, ըստ նրա՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը միջազգային հանրության կամ պատասխանատու դերակատարների համար գլոբալ հարցերում խաղաղապահության գործընթացում դիտվում է որպես վստահելի գործընկեր. «Նախագահը սա կարեւորում է եւ ըստ էության, դիտում է մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը»:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ չի կարծում, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորման գործընթացում հայաստանյան քաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում է որպես խիստ անհրաժեշտ հարց. «ՀԱՊԿ-ի մասնակցությունը կամ ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը մեծ իմաստով պայմանավորված է տարածաշրջանում անվտանգությամբ, այդ թվում նաեւ Հայաստանի, բայց ոչ միայն Ադրբեջանի հետ կապված: Այսինքն՝ ես այն կարծիքին չեմ, որ այն նախաձեռնությունները, որոնք որ վերաբերում են ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահների ձեւավորմանը, դրանք Հայաստանի, թեկուզ, նախաձեռնությամբ պայմանավորված են մեր՝ հեռուն գնացող նպատակներով՝ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի կոնտեքստում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031