Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էմմիյան. «Դուք բոլորդ էլ հաղթող եք, դուք բոլորդ էլ առաջինն եք»

Հոկտեմբեր 03,2015 12:27

ՀԹՖ նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի նախաձեռնությամբ եւ ՀԱՕԿ-ի, Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աջակցությամբ Երեւանում կայացավ Հայաստանում առաջին միջազգային կիսամարաթոնը, որին ընդհանուր առմամբ մասնակցեց շուրջ 30 երկրների չորս հազարից ավելի վազորդ: Ըստ տարիքային խմբերի եւ պատրաստվածության աստիճանի ,  այդ թվում նաեւ՝ հաշմանդամների մասնակցությամբ, Հանրապետության հրապարակում տրվեց չորս մրցատարածությունների մեկնարկ:скачанные файлы

Դիմելով բոլոր մասնակիցներին՝ Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, որոնցից շատերը եկել էին ընտանիքներով, արտասահմանից ժամանած հյուրերին: «Դուք բոլորդ էլ հաղթող եք, բոլորդ էլ առաջինն եք լինելու, քանի որ իմ երազանքը հայ ժողովրդին առողջ տեսնելն է, իսկ առողջությունը առաջին բանն է, որ անհրաժեշտ է ցանկացած մարդու: Նայելով ձեզ՝ կարծում եմ, որ Երեւանի առաջին կիսամարաթոնը կայացավ: Ուզում եմ հավատալ, որ այսօր ձեր մեջ կծնվեն այնպիսիք, ովքեր հետագայում կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող երկար ու միջին տարածության ամենահեղինակավոր վազքերին: Սա միայն սկիզբն է: Երեւանյան կիսամարաթոնը լինելու է շարունակական եւ այսուհետեւ ամեն տարի այն կկազմակերպենք Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում», – ասաց լեգենդար ցատկորդը, որի՝ 1987  թվականին Ծաղկաձորում սահմանած հեռացատկի 8,86 մետր Եվրոպայի ռեկորդը 29 տարի մնում է չգերազանցված:скачанные файлы скачанные файлы

Այնուհետեւ, Ռոբերտ Էմմիյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը միասին տվեցին կիսամարաթոնի մեկնարկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031