Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ողբերգական վիճակ. բյուջեն հավաքագրվելու է ժամագործներից հարկած հազար դրամով. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 03,2015 11:52
byuje

Այն, որ Հայաստանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է գտնվում, եւ իրավիճակը գնալով ավելի է վատանում, թերեւս վաղուց հաստատված փաստ է: ՀՀ Կառավարության անդամները այդ մասին հրապարակային չեն հայտարարում, բայց նրանց բոլոր գործողությունները հենց միայն այդ մասին են վկայում: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա պետբյուջեն, այս տարվա բյուջեի համեմատ, կրճատված է լինելու: Սակայն առավել ուշագրավ է, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը ծրագրում ավելացնել պետբյուջեի եկամուտները:

Սովորաբար գործադիրը պետբյուջեի նախագծին կից օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացնում ԱԺ, որոնց նպատակը պետբյուջեի տվյալ նախագծով նախատեսված մուտքերի կատարումն ապահովելն է:

Ըստ այդմ, պարզվում է, որ 2016 թվականի պետբյուջեի մուտքերը նախատեսվում է հավաքագրել՝ կրկնուսույցներին, կոշկակարներին եւ դերձակներին հարկային դաշտ բերելով: Այսինքն՝ որքան ողբերգական է վիճակը, որ հույսները դրել են ժամագործների եւ դերձակների հազարական դրամները հարկելու վրա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    վիճակը չի ողբերգական, ուղեղներն ա ողբերգական….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031