Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

4 անգամ ցածր գին առաջարկած «Դելոյթ եւ տուշը» «մատների արանքով» է նայելու իր գործին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2015 11:47

Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում տեղադրվեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն` «Գրանդ Թորնթոնը» եւ «Դելոյթ եւ տուշը»: Հաղթող է ճանաչվել «Դելոյթ եւ տուշը», քանի որ ներկայացրել է գնային ցածր առաջարկ` ընդամենը 190 հազար դոլար: «Գրանդ Թորնթոնը» նույն աշխատանքի համար պահանջել է 144 միլիոն դրամ (305 հազար դոլար): «Դելոյթ եւ տուշը» կարծես տնավորվում է մեր էներգետիկ շուկայում:

Ընդամենը մեկ ամիս առաջ նույն «Դելոյթ եւ տուշը» հաղթեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար հայտարարված մրցույթում: Ընդ որում, կրկին հաղթեց իր ծառայությունների համար տարօրինակորեն ցածր գին պահանջելու շնորհիվ: Այս խորհրդատվական ծառայությունը մատուցելու համար, օրինակ, «Մաքքենզի ընդ Քոմպանի» ընկերությունը պահանջել էր ավելի քան 1 միլիոն դոլար, իսկ «Դելոյթ եւ տուշը»` ընդամենը 230 հազար դոլար:

Սա տարօրինակ էր նրանով, որ համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդատվական եւ աուդիտորական ընկերությունները իրենց աշխատանքները գնահատում են միեւնույն մեթոդոլոգիայով, եւ նույն աշխատանքի համար նրանց պահանջած վարձատրությունը կարող է իրարից տարբերվել մի քանի տոկոսով ընդամենը: Իսկ այստեղ տարբերությունը ավելի քան 4 անգամ էր: Դրանից ակնհայտ էր դառնում, որ 4 անգամ ցածր գին առաջարկած «Դելոյթ եւ տուշը» այսպես ասենք, «մատների արանքով» է նայելու իր գործին եւ մակերեսային խորհրդատվություն է ներկայացնելու:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031