Լրահոս
Օրվա լրահոսը

Հատում են հայ-վրացական «ջրիկ» սահմանը

Հոկտեմբեր 03,2015 11:41

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Ռիտա Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի 10-ին, ժամը 07.30-ի սահմաններում արգելված վայրով՝ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով հատելով Դեբետ գետը, ապօրինի, առանց պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական տարածքը եւ Վրաստանի Հանրապետության տարածքից անցել է ՀՀ տարածք:

Ռ. Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահման հատելը»): Սույն քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Հայ-վրացական սահմանի խախտման եւս մի դեպք: Երեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արման Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. մարտի 11-ին,ժամը 18.00-ի սահմաններում Վալտեր Կավալյանի եւ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքով հոսող Դեբետ գետով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստանի տարածք: Ա. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահման հատելը.որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»):

Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում: Ա. Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս շարունակվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան, Պտղավան գյուղերի հատվածներում ավարտված չէ հայ-վրացական սահմանի դեմարկացիան: Սահմանագծում չկա, ինչպե՞ս է որոշվում պետական սահմանը: Այն համարվում է Դեբետ գետը, սակայն վարարումներից հետո գետը փոխում է իր հունը: Վրաստանին սահմանակից Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի վկայությամբ՝ 2008թ, գարնանը վարարած Դեբետը իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա տարածք, որից 7000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Վերջին տարիներին գետի հայկական ափին հեղեղումների դեմ ափապաշտպան կառույցներ չեն կառուցվել, ուստի Դեբետի վարարումներից նվազում է Հայաստանի տարածքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031