Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգն էլ որ խնդրի, Սերժ Սարգսյանը վարչապետ դարձողը չի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2015 11:35

Բարեփոխումներով նախատեսվում է վարչապետի ընտրություն եւ հրաժարեցում` ԱԺ բաց քվեարկությամբ. դա ճնշման մեխանիզմ չէ՞, առաջին հերթին՝ յուրայինների նկատմամբ: «Ո՛չ, ճնշում չկա այդ դրույթում: Հետո էլ` դա բաց քվեարկություն չանվանենք, այլ` անհատական: Այո, եկել է ժամանակը, հարկավոր է քաղաքական դաշտ մտցնել այդ մշակույթը, որ այլեւս որեւէ գաղտնի քայլեր` սղանցիկ գործողություններ չկատարվեն. եթե իրոք դեմ են այդ վարչապետի գործունեությանը, ապա բոլորը պետք է բացահայտ դա արտահայտեն»: Ո՞ւմ նկատի ունեք, հարցրինք Վահրամ Բաղդասարյանին: «Ես «ում» նկատի չունեի, նկատի ունեի սահմանադրական նոր դրույթն ու մոտեցումը. միք խառնի ամեն բան իրար, որովհետեւ եթե մեծամասնությունը վարչապետին չի վստահում այլեւս, պետք է բաց քվեարկությամբ դա արտահայտի»: Իսկ կարո՞ղ է բաց քվեարկությունը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը «ազգովին խնդրման» դեպքում վարչապետ դառնա: «Ո՛չ, չի կարող»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031