Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագծում, որի վրա աշխատել են կինոգործիչներ, ներառված են հարկային, մաքսային արտոնություններ».  «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 03,2015 11:31

Հարցազրույց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

-Դուք մի առիթով ասել եք, որ, ամենայն հավանականությամբ, ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում կընդգրկվի «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ է նախատեսված նախագծով: 
-Հանրապետության նախագահն առաջարկել է ստեղծել «Կինոյի մասին» օրենքի նախագիծ ու ներկայացնել խորհրդարան: Իսկ դա երաշխիք է, որ խնդրին լուրջ կմոտենան:
Նախագծում, որի վրա աշխատել են կինոգործիչներ, ներառված են հարկային, մաքսային արտոնություններ, նշված է, թե ինչ արտոնություններ պիտի ունենա ազգային ֆիլմը, ինչ արտոնություններ՝ այն խմբերը, որոնք Հայաստանում համատեղ ֆիլմարտադրությամբ կզբաղվեն:
Պետությունը, բացի ֆիլմի արտադրության ընթացքին միջամտելուց, պետք է օգնի նաեւ հետարտադրական՝ ցուցադրման գործընթացին, որպեսզի հայկական կինոն հայ հանդիսատեսին հասնի: Եթե, ասենք, կինոթատրոնները ոչ կոմերցիոն համարվեն, պետությունը ցուցադրման համար լրացուցիչ գումարներ պիտի ներդնի: Նույնը պետք է արվի հեռուստաընկերությունների դեպքում:
Նախագծում արտոնություններ են սահմանված նաեւ ներդրողների համար, նշված է, թե, բացի պետական միջոցներից, ինչ լրացուցիչ միջոցներ կներգրավվեն ֆիլմարտադրության գործընթացներում:
Մի խոսքով՝ շատ լավ նախագիծ է ոչ միայն հայ, այլեւ դրսի կինոարտադրողների համար, ու եթե այն մեր ուզած տեսքով աշնանային նստաշրջանում անցնի, մենք՝ կինոգործիչներս, գոհ կլինենք:
-Որտե՞ղ է հիմա նախագիծը: 
-Ներկայացրել ենք կառավարություն, որն էլ ուղարկել է համապատասխան գերատեսչություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կինոարտադրությանը: Նրանք կառավարությանը կներկայացնեն իրենց նկատառումները, տեղի կունենան քննարկումներ, որից հետո միայն կներկայացվի ԱԺ: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ նախագիծը կստանա դրական լուծում եւ բավական կհեշտացնի կինոարտադրական գործընթացները:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝«Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031