Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի մասով չի կատարում իր պարտավորությունները. «Ազգ»

Հոկտեմբեր 03,2015 11:23

 

Այս հոդվածը սկսելու համար երկու տարբերակ կա: Առաջինը հետեւյալն է. որքան էլ հայկական կողմի պատասխանը (իսկ երբ ասում ենք հայկական կողմ, ղարաբաղյան կողմը դրա անքակտելի մասն է) համարժեք լինի, ադրբեջանական կողմը չի դադարեցնում պատերազմը: Երկրորդ տարբերակն էլ սա է. որքան էլ հայկական կողմի պատասխանը (իսկ, որ ասում ենք` հայկական կողմ, ղարաբաղյան կողմը դրա անքակտելի մասն է) համարժեք լինի, ադրբեջանական կողմը չի դադարեցնում լարված պահել սահմանագիծը: Սառը դատողությունից ելնելով` մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը եւ շարունակում:

Ելնելով ադրբեջանական կողմի որոշ առանձնահատկություններից եւ այդ երկրի ներքին ռազմաքաղաքական տրամադրություններից` մոտ ապագայում հազիվ թե Ադրբեջանը դադարեցնի սահմանային լարումը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք լուրեր ստանալ սահմանից: Հաշվի առնելով հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները, թե Հայաստանը կարող է համարժեք (դեռ մի բան էլ ավել) պատասխան տալ հակառակորդին` պարտադրելով վերջինիս հրադադարի ռեժիմը, կարող ենք ենթադրել, որ նախ` հայկական կողմն իրոք դա կարող է անել, երկրորդը, որ հայկական կողմի համար դա պատերազմ չէ եւ նա չի էլ ուզում, որ պատերազմ լինի: Այս համատեքստում առնվազն տարօրինակ են հնչում այն հայտարարությունները, թե ինչո՞ւ Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմելիս օգնություն չի խնդրում ՀԱՊԿ-ից, կամ, որ ավելի ճիշտ է, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի մասով չի կատարում իր պարտավորությունները:

Խնդիրն այստեղ միանշանակ է. համաձայն այս կազմակերպության կանոնադրության, ՀԱՊԿ-ի համար, այո, սպառնալիք է իր անդամներից որեւէ մեկի վրա հարձակումը, վերջինիս դեմ լայնածավալ պատերազմական գործողությունների սկսումը եւ այս երկու դեպքերից մեկի պարագայում ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել դաշնակցին: Հիմա, այս երկու դեպքերից ո՞ր մեկն է առկա հայ-ադրբեջանական սահմանին: Պարզ է, որ ոչ մեկը, հետեւաբար պարզ պետք է լինի, թե ինչու ՀԱՊԿ-ը չի ներկայանում հայ-ադրբեջանական սահման: Բայց մյուս կողմից, ՀԱՊԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր, ըստ նույն կանոնադրության, կարող է իրեն հասցեագրված սպառնալիքի դեմ պայքարելու համար դիմել կազմակերպությանը` վերջինիցս օգնություն խնդրելու ակնկալիքով: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանն իրեն սպառնում է, եւ որ այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար միայն իր ուժերը բավարար չեն, ապա կարող է դիմել ՀԱՊԿ-ին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից մեր երկիրը ուղիղ եւ անուղղակի իմաստներով սպառնալիքներ ստացել եւ ստանում է, ապա հարցը մնում է հետեւյալը, ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Այստեղ կարող են լինել բազմաթիվ տարբերակներ. օրինակՙ Հայաստանը չի դիմում, որովհետեւ վստահ չէ, որ օրինակ ղազախները կամ տաջիկները կհամաձայնեն օգնել, կամ Հայաստանը չի դիմում, քանի որ չի համարում, որ իրավիճակն այդքան լուրջ է, իսկ իր ունեցած ուժերն էլ բավարար չեն: Եվ վերջին տարածված կարծիքըՙ չի դիմում, քանի որ չի… «ֆայմում»:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031