Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկանում են ժողովրդին թշնամացնել». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2015 11:08

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սրընթաց պատերազմ Արցախում չի ստացվելու:

 Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ինչին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից կտրուկ արձագանքեց: Արդյոք Սարգսյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ առաջինը հենց ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն:

– ՀՀ-ն չպետք է առաջինը ճանաչի, աշխարհի պետությունները պետք է ճանաչեն: Ինչ վերաբերում է հայտարարությանը, սա այն է, ինչ մենք ասում ենք՝ գոյություն ունի մեկ ընդհանուր հայրենիք, դա Հայաստանն է, որը բաղկացած է մեր 2 անկախ պետություններից: Սակայն հետաքրքիր է, որ որոշ հայտնի պրովոկատորներ, թե՛ ներսում, թե՛ դրսում, ասում են, որ Արցախը ՀՀ-ի մարզ է, այսպիսով հարված էին հասցնում մեզ՝ հասկանալի պատճառներով: Ադրբեջանը նույնիսկ տերմինաբանորեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական՝ իմանալով, որ դա շատ վտանգավոր է, որ ժողովուրդները թշնամանան: Իրենց սեփական ժողովրդին դարձրել են մոլագար, ֆաշիզմ են ներշնչում իրենց մատաղ սերնդին: Բացի այդ, նույն Ադրբեջանը եւ Թուրքիան, քանի՜ անգամ են Դեմիրելը, Օզալը, էրդողանը, Էլչիբեյը, Հեյդար Ալիեւը ասել, որ մի ազգ են, երկու պետություն: Ինչո՞ւ այդ ժամանակ Մամեդյարովը չէր խոսում, այսինքն, ինչ կարելի է իրենց, չի կարելի մե՞զ:

– Այս ընթացքում սահմանային իրավիճակը համեմատաբար խաղաղ էր Նախիջեւանի կողմից, բայց այսօր (երեկ) հայտնի դարձավ, որ այնտեղ էլ է դիվերսիոն փորձ կատարվել: Սա ինչպե՞ս կբացատրեք:

– Նախիջեւանը, լինելով մեր պատմական կարեւորագույն տարածքներից մեկը, վերածվել է մի հենակետի, որտեղից Ադրբեջանին զենք է մատակարարվում: Այնտեղից նաեւ վարձկաններ էին գալիս Ադրբեջան եւ պատերազմում Արցախի դեմ: Այսպիսի փաստեր կան: Ակնկալել, որ այդտեղից որեւէ խախտում կամ դիվերսիոն փորձ չի լինելու, ճիշտ չէ: Իհարկե, լինելու է, որովհետեւ սա ադրբեջանական պետության ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031