Դատախազության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015-ի առաջին եռամսյակի ընթացքում հարուցվել է կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 312 քրեական գործ, որոնցից 182-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 98 անձի վերաբերյալ 62 գործ ուղարկվել է դատարան:
Երեք ամսում 312 քրեական գործ՝ լուրջ թիվ է։ Այսինքն՝ կա՛մ երկրում ավելացել է կոռուպցիոն դեպքերի թիվը, կա՛մ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն է մեծացել: Բայց առավել ուշագրավ է, որ հարուցված գործերի կեսից ավելին կարճվել է արդարացման հիմքով։ Ի՞նչ է սա նշանակում․ իրավապահներն անհի՞մն են գործեր հարուցում, որոնք քննության ընթացքում չեն հաստատվում, եւ ստիպված են լինում այնպես, ինչպես հարուցել են, կարճել։ Թե՞ հարուցվում են եւ հենց կոռուպցիոն ռիսկերի «շրջանակներում» էլ կարճվում՝ որոշակի շահ ապահովելով հարուցողների համար։
Եթե հարուցված գործերն անհիմն են, պատկերացնո՞ւմ եք, թե այդ գործերի շրջանակներում անցնող մարդիկ ինչ նյարդային ապրումներ են ունենում, ինչ մղձավանջային օրեր ապրում, ինչքան հիասթափվում երկրից ու իրավապահներից։ Չէ՞ որ դա նաեւ խոսում է մեր իրավապահների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: