Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա բավական համարձակ քայլ է հենց «Տաշիր Գրուպի» կողմից». Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 03,2015 10:52

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ

   -Մամուլում փութաջանորեն քննարկվում է՝ ինչպե՞ս եղավ, որ «Լիորմարդ Հոլդինգզ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը, որ, տարածված լուրերի համաձայն, պատրաստվում էր գնել բաշխիչ ցանցերը, հանկարծ դարձավ «Տաշիր Գրուպ»։ Այստեղ ամեն ինչ պա՞րզ է։ 
-ՀԾԿՀ-ն, ըստ էության, պատասխանել է այդ հարցին. օֆշորում գրանցված այդ ընկերությունը մտնում է «Տաշիր Գրուպի» մեջ։ Դա կարող է լինել դուստր ձեռնարկություն կամ իրավաբանական այլ ձեւակերպում ունենալ, բայց դա ամենեւին չի խանգարում նրան՝ հանդես գալ որպես առանձին իրավաբանական անձ։
Կարեւորը՝ որ «Տաշիր Գրուպը» իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը, որ ստանձնել է այդ ընկերությունը՝ ստորագրելով ՀԷՑ-ի գնման պայմանագիրը։ Իսկ «Տաշիր Գրուպը» հայտնի կազմակերպություն է Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում՝ նաեւ Ռուսաստանում եւ, ինչու չէ, ներկայացված է վարկանիշային կազմակերպությունների շարքում։ Այս առումով, կարծում եմ, գործարքը որեւէ մտավախության տեղիք չի տալիս։
Ի վերջո, գնորդը մեր հայրենակիցն է՝ հաջողակ գործարար, որը հայտնի է ոչ միայն իր գործերով, այլեւ Հայաստանում իրականացրած ընդգրկուն բարեգործական ծրագրերով։
-Սեփականատերը փոխվում է, բայց ՀԷՑ-ում կուտակված խնդիրները չեն վերանում։ Այդ տեսակետից, ոլորտում որակական փոփոխությունների հնարավորություն տեսանելի ապագայում ուրվագծվո՞ւմ է։
-Ես լավատես եմ այդ հարցում, եւ իմ լավատեսությունը ինչ-որ տեղ, կարելի է ասել, նաեւ իրատեսություն է։ Եթե կազմակերպությունը, որը ստանձնում է ՀԷՑ-ի կառավարումը, հայտնի է իր իրականացրած բիզնես-ծրագրերով, նրա ղեկավարներն ուղնուծուծով հայ են եւ իրենց վաստակած գումարներից տարիներ շարունակ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել Հայաստանում, վստահ եմ, ամեն ինչ կանեն՝ վերազինելու համակարգը եւ բարձրացնելու կառավարման արդյունավետությունը։
Չեմ էլ կարծում, թե ցանկացողները հերթի էին կանգնել ՀԷՑ-ը գնելու համար։ Սա բավական համարձակ քայլ է հենց «Տաշիր Գրուպի» կողմից։ Կարծում եմ, ավելի շուտ հայրենասիրական մղումներն են «Տաշիր Գրուպի» ղեկավարությանը հանգեցրել այդ որոշմանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031