Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի ուշագրավ պատասխանը՝ Վահան Մարտիրոսյանին սահմանը հատել արգելելու իրավական հիմքեր չեն եղել. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 03,2015 10:45

Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու հարցում ամենակարեւոր խնդիրը, որը մինչ օրս իր պաշտոնական պատասխանը չի ստացել, այն է, թե քրեական գործով մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, ինչպես է կարողացել անարգել հատել Հայաստանի սահմանը:

Այս խնդիրը պարզելու համար «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, քանի որ սահմանահատումների համար այս գերատեսչությունն է պատասխանատու: ԱԱԾ-ից տրված պատասխանը առավել քան ուշագրավ է: Պարզվում է, եթե մեղադրյալի նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց է ընտրված, ապա նա անարգել կարող է Հայաստանից հեռանալ, քանի որ նրան դրանում արգելող օրենսդրություն գոյություն չունի: Ավելին` տվյալ խափանման միջոցի տակ գտնվող մեղադրյալների տվյալները ԱԱԾ-ին չեն հաղորդվում: Ուստի, ըստ ԱԱԾ-ի պատասխանի, սահմանը հատելիս, եթե մարդու ձեռքին կա անձնագիր եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ, ապա նրան ոչ ոք չի կարող արգելել Հայաստանից հեռանալ:

ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում հենց այդպես էլ նշված է. «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031