Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները փորձում են ղարաբաղյան գոտում խաղաղություն հաստատել. Amerikayidzayn.com

Հոկտեմբեր 03,2015 10:36

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում են աշխատանքները, որոնք ուղղված են ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին հիշեցնում է, որ վերջերս գործընկերների հետ միասին Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել նամակ, որն ուղղված է մարդկանց կյանքեր փրկելուն եւ արդար ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն:

«Նամակում ասվում է, թե մենք ուզում ենք, որ դիպուկահարները հետ քաշվեն սահմանային գծերից եւ կոչ ենք անում, որ ուղղություն որսացող սարքեր տեղադրվեն՝ որոնք ցույց կտային, թե որ կողմից է արձակվում կրակը»:

Նամակում ամերիկյան օրենսդիրները պահանջում են նաեւ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու եւ հետաքննելու նպատակով ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը: Նշենք, որ ՄԱԿ-ի իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայկական կողմին էր մեղադրել լարվածության համար.

«Պետք է հիշել, որ այս միջադեպերի գլխավոր պատճառը Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Հետաքննող մեխանիզմների հաստատումը կախված է հայկական զորքերի դուրս բերման հետ։ Հակառակ դեպքում, նման մեխանիզմները պարզապես կամրագրեն ստատուս քվոն»։

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատման համար ջանքեր է գործադրում նաեւ Ամերիկայի հայ համայնքը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպելուց հետո: Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում դեսպանի հետ քննարկվել են խաղաղության հաստատման հնարավոր միջոցները եւ Միացյալ Նահանգների դերը դրանց իրականացման մեջ.

«Միակ ճանապարհն այն է, որ կրակոցները դադարեն. հարցի կարգավորման ուղղությամբ որեւէ հաջողության հասնելն անհնար է, քանի դեռ կողմերը միմյանց են կրակում»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031