Դուք տեսա՞ք, զգացի՞ք, թե որքան անսխալ են գրում մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները պատերազմ բառը, որքան համարձակ, կարծես գրեն` ծառ, կամ տուն, կամ սար, կամ շուն: Մեկ շնչով, առանց հուզմունքի, հաստա՛տ առանց հուզմունքի են գրում, քանի որ հակառակ պարագայում, եթե հուզվեին, գոնե մեկ տառասխալ կանեին պատերազմ գրելիս: Իսկ չեն հուզվում, քանի որ չգիտեն, թե ինչ է այդ պատերազմը: Այս հայտնագործությունը վերջին օրերին ամենալավ բաներից մեկն է:
Բայց վատն, ինչպես միշտ ավելի շատ է: Օրինակ` այն, որ շատ հավանական է մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները շուտով հուզվեն` պատերազմ բառը գրելիս եւ այլեւս ինքնամոռաց չնետվեն պատերազմի գիրկը. դա, հասկանո՞ւմ եք, բողոքի մասսայական ակցիա չէ, մայրաքաղաքի փողոց փակել եւ ոստիկանական ջրցանի տակ ընկնել չէ, ոչ էլ անգամ քաղմասում մի քանի ժամ մնալ, դա պա-տե-րազմ է, որտեղ գնում են հազարավորները եւ որտեղից հետ են ոչ բոլորը: Որի մասնակիցները միշտ ավելի քիչ են լինում, քան որին մասնակցելու համար պարգեւատրվածները, որտեղ սպանությունը, թալանը, անգամ բռնաբարությունը, ինչպես Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, միակողմանի չեն եւ ամենօրյա տեսարան է: Քչերն են դիմանում պատերազմ կոչվածին, թշնամու գրոհին շատերն են դիմանում, պատերազմի հետեւանքներին` քչերը:
Պատերազմը սա է, եւ երբ առանձին երիտասարդներ բացականչում են, թե մենք պատերազմ ենք ուզում, գնանք, կռվենք, սպանենք, գրավենք, ջնջենք, վստահաբար չգիտեն, որ պատերազմը սա է:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: