Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյանը դեմ է կենացային հայրենասիրությանը

Հոկտեմբեր 03,2015 16:30

Շուշիում վերջերս ցուցահանդես ունեցած գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում տարակուսանքով նշեց, որ իրեն շատ են հարցրել՝ ի՞նչ նպատակ ես հետապնդում այդ ցուցահանդեսով: «Ես էլ ասացի՝ զուտ բարոյական նպատակ, որովհետեւ ցանկացած հայ մարդ պետք է իր երկրի մի անկյունը վերականգնելու պարտավորություն ունենա: Թե չէ՝ բանավոր հայրենասեր բառը ինձ համար տհաճ է լսելը, մանավանդ հիմա հաճախ են հայրենասիրությունից խոսում կենացների ժամանակ ու տեսախցիկների առաջ:

Իրականում ի՞նչ է նշանակում հայրենիքը սիրել, դա նշանակում է քո բաժին պարտավորությունը ստանձնել հայրենիքի հանդեպ, որ երկիրդ դրախտ դառնա»,- ասում է արվեստագետը: Հաղթանակ Շահումյանը նաեւ շեշտում է. «Ամեն մարդ կարող է սիրել, ապրել, ստեղծագործել ու հարստանալ՝ որտեղ ցանկանում է, բայց ամեն մարդ պետք է իր բաժին պարտավորություն զգա երկրի հանդեպ: Մենք ժառանգել ենք տասնյակ հազարավոր տարիների քաղաքակրթություն եւ անփույթ լինելու իրավունք չունենք»:

Կարդացեք 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031