Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հուշում լուսանկարում երեխայի՝ միայն մի աչքում կարմիր լույս երեւալը

Հոկտեմբեր 03,2015 11:30

Երբ լուսանկարում որեւէ մեկի, հատկապես երեխայի միայն մի աչքն է լուսավորված կարմիր գույնով, սա հուշում է, որ նրա մոտ առկա է ռետինոբլաստմա, եւ պետք է անմիջապես այցելել բժշկի: Այս մասին զգուշացնում է Healthy Food Team-ը:
Ռետինոբլաստման արագորեն աճող չարորակ ուռուցք է, որը զարգանում է ցանցաթաղանթի բջիջներում, իսկ աչքի մեջ տարօրինակ փայլ երեւալը հուշում է ուռուցքի առկայության մասին: Այն առաջանում է ցանցաթաղանթը կազմող ռետինոբլաստ կոչվող բջիջների գերաճի հետեւանքով եւ հանդիպում է մեծամասամբ երեխաների մոտ: Չնայած հիմնականում հնարավոր է փրկել երեխայի կյանքը, սակայն երեխաները կարող են կորցնել ախտահարված աչքի կամ աչքերի տեսողությունը: Հաճախ այս հիվանդությունը ձեռք են բերում 5 տարեկանից փոքր երեխաները:

Հիվանդությունն ունի 2 ձեւ՝ գենետիկ, որը ժառանգական է, եւ ոչ գենետիկ կամ հազվադեպ հանդիպող: Ռետինոբլաստմայով հիվանդ երեխաների մոտավորապես 55%-ը ունի ոչ գենետիկ, հազվադեպ ձեւը: Այս դեպքերի մոտ երկու երրորդում միայն մի աչքն է ախտահարված լինում (միակողմանի ռետինոբլաստմա), մնացած դեպքերում ուռուցքը զարգանում է 2 աչքերում (երկկողմանի ռետինոբլաստմա):
Ուռուցքի թիվը եւ չափը յուրաքանչյուր աչքում կարող է տարբեր լինել: Վերջիններիս դիրքը, չափը եւ քանակը դեռեւս ուսունասիրվում եւ համապատասխան բուժում են գտնում:

achq
Եթե մենք լուսանկարվում ենք՝ օգտագործելով տեսախցիկի լույսը, առողջ աչքում բիբը կարող է կարմիր լինել, մինչդեռ այդ դեպքում ախտահարված աչքում բիբը սպիտակ կամ դեղին է երեւում: Բբի դեղնավուն տեսքը կարող է երեւալ նաեւ արհեստական աղոտ լույսի տակ եւ կատվի աչք հիշեցնել: Սա հիվանդության ամենատարածված ու ակնհայտ ախտանշանն է:

Այլ, ավելի քիչ տարածված ախտանշաններ են տեսողության վատացումը, կարմիր եւ գրգռված աչքը, որոնք կանգնեցնում են աճը կամ խանգարում զարգացմանը: Որոշ երեխաների մոտ կարող է զարգանալ նաեւ շլություն:

Եթե դուք նկատում եք այս ախտանիշներից որեւէ մեկը, պետք է այցելեք բժշկի:
Հայտնում է Healthy Food Team-ը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031