Դեմքի մաշկի բորբոքվածության եւ բշտիկների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հալվեի` ալոեի տերեւներից պատրաստված լուծույթը: Հալվեի տերեւները նախապես 10 օր մութ ու սառը տեղում պահելուց հետո մանրացնել, տրորել, հասցնել շիլայանման զանգվածի եւ լցնել եռացրած սառը ջրի մեջ, նկատի ունենալով` 1 մաս հալվեի տերեւ, 5 մաս ջուր: Այնուհետեւ 1 ժամ թրմելուց հետո նորից եռացնել 2-3 րոպե, որից հետո սառեցնել ու սրբել դեմքի ճարպոտ մաշկը:
Կոպերի այտուցն անցկացնելու համար 15-20 րոպե կոպերին դնել մառլյայի մեջ լցված քերած թարմ կարտոֆիլ: Այտուցը կարելի է անցկացնել նաեւ երիցուկի, թեյի թրջոցներով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.10..2015