Այսօր ժամը 19.30 սահմաններում Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի մեքենաները, որի հետեւանքով մահացել է 1951 թվականին ծնված Արշալույս Ստեփանյանը:
Նա եղել է «Օպել» մակնիշի մեջ, մյուս 6-ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ Վարուժան Միքայելյանը՝ ծնված 1994 թվականին, ստացել է գլխուղեղի ցնցում ու դեմքի քերծված վերքեր, 1985 թվականին ծնված Վասո Ստեփանյանը փայծաղի պատռվածք, վերջինիս վիրահատելու են: Արթուր Փանոսյանը՝ ծնված 1996 թվականին ,ստացել է դեմքի վերքեր, վիճակը բավարար է: 38-ամյա Գագիկ Փանոսյանը ստացել է կոնքի ոսկրերի բազմակի կոտրվածք, ձախ կողերի կոտվածք, աջ երիկամի սալջարդ, իսկ 45-ամյա Գագիկ Հովհաննիսյանը ստացել է 7-դ ողի ու ձախ կողերի կոտվածք, Ռոբերտ Այվազյանը՝ 1962 թվականին ծնված, ստացել է գլխի եւ դեմքի պատռված վերքեր ու շոկ:
Հիվանդանոց տեղափոխվածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են, երեքը՝ վիրաբուժական: Նախնական տվյալներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածից շուռ է եկել ու ընկել «Օպել» մակնիշի մեքենայի վրա:
Լուսանկարը՝ Ցայգ հեռուստաընկերության
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ