Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դադարեցումը»

Հոկտեմբեր 02,2015 22:45

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանի մեկնաբանմամբ, Ադրբեջանին վերջին շրջանում չի հաջողվում ստանալ միջազգային հանրության բարեհաճությունը ԼՂՀ հակամարտության հարցում:

«Ադրբեջանը, երբ ցանկանում էր առիթն օգտագործել ու աշխարհի ուժի կենտրոնների բարեհաճության շնորհիվ լուծել Ղարաբաղի հարցը, հակառակ էֆեկտը ստացավ: Եթե ժամանակին ՀՀ իշխանություններն ասում էին, որ չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, որ բանակցային գործընթացը անիմաստ չդառնա, իսկ բանակցային գործընթացի դադարեցման այլընտրանքը պատերազմն է, այս պարագայում, երբ նախագահը հայտարարում է ՝ ԼՂՀ-ն Հայաստանն է, չեմ համարում, որ դա էմոցիոնալ հայտարարություն է: Որովհետեւ, եթե սահմանին արդեն հրթիռակոծում են, չի կարող գերագույն գլխավոր հրամանատարը էմոցիոնալ հայտարարություն անել, դա բավականին կշռադատված, հիմնավորված հայտարարություն է, որն իր հետեւանքն է ենթադրում»,- ասաց քաղաքագետը:

Պարոն Անտինյանի խոսքով, Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է ասելով՝ հայկական կողմը չի բացառում բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դադարեցումը. «Որովհետեւ էլ ինչն ենք քննարկում, դա նշանակում է, որ պատրաստ ենք բանակցային գործընթացի դադարեցման այլընտրանքին՝ պատերազմին: Հայաստանը միշտ էլ ասում է՝ բավարար ուժ ունի հաղթելու համար, նույնիսկ կարիք չունի ՀԱՊԿ-ի աջակցության, այս  դեպքում մեկ այլ խնդիր է առաջանալու: Եթե ժամանակին մտածում էինք, որ մինչեւ չլինի միջազգայնորեն ճանաչված հաշտության վերջնական փաստաթուղթ, որի դեպքում նոր միայն տարածաշրջան կարող են մտնել խաղաղապահ զորքեր, որ կարողանան այդ փաստաթղթի կենսագործունեությունն ապահովել, ապա տվյալ դեպքում այլեւս չպետք է սպասել, որ հաշտության պայմանագիր կնքես, որ խաղաղապահ զորքեր հայտնվեն… հայկական կողմն ասաց՝ Ադրբեջանի նետած ձեռնոցը վերցնում ենք, կրկնում եմ չի բացառվում բանակցային գործընթացի դադարեցումն ու պատերազմի վերսկսումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031