Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ավելին լայն են, քան միայն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Սարգսյան-Օբամա հանդիպմանը, ասաց, որ այն երկարատեւ չի եղել:
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան, այդ թվում նաեւ ղարաբաղյան եւ Հայաստանում հետաքրքրություն առաջացնող հարցեր. «Մենք դրական ենք գնահատում այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մնացած համանախագահ երկրների ջանքերը, որպեսզի խնդիրը լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով:
Հայ-ամերիկյան հարաբերությունները ավելին լայն են, քան միայն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը եւ նրանց դերակատարումը որպես համանախագահ երկիր, ուստի մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, շահագրգռված ենք, որ մեր ամերիկացի գործընկերների հետ այսուհետ եւս խորացնենք հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ