Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ առաջարկությունների արդյունքում ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծում կայուն մեծամասնության դրույթը իմպերատիվ կարգով չի դրվել
«Առաջարկությունների մեծ մասը պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, եւ առաջարկությունների մեծ մասն արդեն ընդունվել է»,- հոկտեմբերի 2-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանվը:
Նա նշեց, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահը որպես պրոֆիլային հանձնաժողովի նախագահ այսօր ներկայացրել է, որ կայուն մեծամասնության դրույթը իմպերատիվ կարգով չի դրվել. «Եթե հնարավոր չէ առաջին փուլից հետո կազմել կոալիցիա, ապա կարող է: Եթե նախկինում գրված էր՝ պետք է, ապա հիմա առաջարկվել է գրել կարող է»:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ առաջին փուլից հետո, եթե կուսակցությունները չեն կարողանում կազմել կոալիցիա դրանից հետո նոր հնարավոր է, որ երկրորդ փուլ լինի: Նա ընդգծեց, որ իրենք լսել են տարբեր քաղաքական խմբերի առաջարկությունները:
Կարդացեք նաև
«Այս Սահմանադրությունը ավելի անցնցում ժողովրդավարության հարց է լուծում, ավելի ժողովրդավարական է, քան գործողը եւ այս բարեփոխված Սահմանադրության արդյունքում ընդլայնվում են ընդդիմության իրավունքները»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ