25 տարի առաջ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաները միավորվեցին
Հոկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գերմանիայի միասնության օրվա առթիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը եւ տիկին Կարին Մարմզոլերը ընդունելություն էին կազմակերպել: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ եւ դիվանագետներ: Հայաստանի եւ Գերմանիայի օրհներգերը հնչեցրեց «Հովեր» կամերային երգչախումբը:
Պարոն Քիսլերը նշեց, որ ուղիղ 25 տարի առաջ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաները միավորվեցին՝ հաղթահարելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով առաջացած տրոհումը: Նաեւ հավելեց, որ այսօր էլ Եվրոպան դիմագրավում է մի շարք լուրջ մարտահրավերներ, իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, այն դեսպանի ձեւակերպմամբ՝ հաջողակ պատմություն է:
Դեսպանը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները գնահատեց արդյունավետ, նաեւ փաստեց, որ փոխայցելությունները աճել են հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում: Նա շրջադարձային որակեց հատկապես Բեռլինի մայր տաճարում նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ