Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սահմանադրության նախագծում ընտրված են հիմնարար բոլոր իրավունքները». Մաթիաս Քիսլեր

Հոկտեմբեր 02,2015 21:38

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը:

«Նոր Սահմանադրության նախագիծը ընդդիմությանը տալիս է լայն հնարավորություններ, մի քիչ մոռացված է  այն փաստը, որ սա մի նախագիծ է, որի մեջ շատ լայն կերպով ընտրված են հիմնարար բոլոր իրավունքները»,- Հայաստանի զարգացումը կախվա՞ծ է սահմանադրական փոփոխություններից հարցին պատասխանեց դեսպանը:

Նրա խոսքով, ժողովրդի ու տվյալ պետության որոշելիք հարցն է, թե երկրում ինչպիսի կառավարման համակարգ են ուզում ունենալ. «Նույնիսկ Եվրամիության ներսում  տարբեր պետություններ ունեն տարբեր կառավարման համակարգեր, ֆրանսիացիները որոշել են, որ պետք է ունենան նախագահական կառավարման համակարգ ու գոհ են այդ համակարգից, Գերմանիան որդեգրել է  ուժեղ խորհրդարանական կառավարման համակարգ՝ հաշվի առնելով նաեւ իր պատմական փորձառությունը, ուստի իդեալական կառավարման համակարգ գոյություն չունի»:

Նա նաեւ ասաց, որ ինչպիսի կառավարման համակարգ էլ որոշվի, կարեւորը, որ հանրության լայն համախոհության հարցում որոշում կայացվի. «Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու, քաղաքացիական հասարակությանն այս գործընթացում ներգրավելու ուղղությամբ քայլեր են արվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031