2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը:
Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի և Արմավիր-Երևան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:
Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին