Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի պարզաբանումները՝ Գյումրիում Կուրսկի հրապարակ կառուցելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2015 20:45

Այսօր Գյումրու Բուլվարային թաղամասում ՌԴ Կուրսկի մարզի 16 հոգանոց պատվիրակության մասնակցությամբ Կուրսկի հրապարակը հանդիսավորությամբ բացելիս, Գյումրու քաղաքապետը Սամվել Բալասանյանը ներկայացրեց նախապատմությունը, թե ինչու է համաձայնել այն անվանել Կուրսկի հրապարակ:

Հիշենենք, որ Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում կատարած սպանդից հետո այս քաղաքում բավական զգայուն են ռուսներին տարածքներ տրամադրելու, ռուսական անուններով հրապարակներ կոչելու հարցի նկատմամբ: Կուրսկի հրապարակ ունենալու գաղափարը եւս դաժան քննադատության արժանացավ շատերի կողմից:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր ելույթում նշեց, որ Կուրսկի հայերի միության նախագահ Ալեքսան Կոշտոնյանը 2013 թվականին երկու պատվիրակների հետ մոտեցել է իրեն ու ասել, որ Կուրսկում բնակվում են 15 հազար հայեր, մեծ մասը Շիրակի մարզից է ու խնդրել է ստեղծել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող կամար: Նա ասել է, որ Կուրսկի իշխանությունները իրենց հերթին տարածք են տրամադրել հայկական եկեղեցի կառուցելու համար:

Վերջիններս մի քանի տարածքներից ընտրել են հենց այդ տարածքը ու այն անվանել են Կուրսկի հրապարակ: Քաղաքապետն ասաց, որ 2016 թվականին մասնակցելու են Կուրսկում կայանալիք տնտեսական ֆորումին, հենց այդ ժամանակ էլ փաստաթուղթ կստորագրեն, որով Գյումրին ու Կուրսկը կդառնան քույր քաղաքներ:

Կուրսկի քաղաքապետ Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան էլ, կարեւոր համարելով հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ համարվող Գյումրիում Կուրսկի կամարի, իսկ Կուրսկում հայկական եկեղեցու կառուցումը, հիշեց ֆաշիզմի դեմ պայքարում հայերի մասնակցության մասին: Տիկինը հիշեց նաեւ Հայոց Ցեղասպանությունը: Նա ասաց, որ հայ-ռուսական բազմադարյան բարեկամությանը երբեք ու ոչ մի դեպքում սեպ չպիտի խրվի, եթե անգամ նարնջագույն հեղափոխության արտահանողները փորձեն չարչարվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031