«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքի ավարտից հետո նախաձեռնությունը երթ սկսեց, երթի ուղերթն է՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, երթն ավարտվելու է Ազատության հրապարակում:
Մինչ հանրահավաքի ավարտը նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը քաղաքապետարանին իրազեկել է հոկտեմբերի 5-ին հանրահավաք է կազմակերպելու, եւ բողոքի երթով շարժվելու է դեպի Ազգային ժողով, որտեղ իրենց բողոքն են արտահայտելու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ