Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովուրդը քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, դա կլինի վերջին ընտրությունը»

Հոկտեմբեր 02,2015 19:20

Արամ Մանուկյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ «եթե ես չեմ, ուրեմն՝ ոչ մեկը չէ»

«Մեր խնդիրների լուծումը մեր միասնության մեջ է»,-հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ հասարակության բոլոր շերտերը պետք է միավորեն խնդիրները լուծելու համար, եւ հիմա հասարակությունը կանգնած է մի խնդրի առջեւ, որը կա՛մ կործանելու է, կա՛մ հաղթանակած ենք դուրս գալու այդ իրավիճակից:

«Այս հրապարակը եղել է միակուսակցության դեմ հրապարակ: Անկախությունից 25 տարի հետո այս մարդը ուզում է հետ պտտել, երբ ամեն ինչ կառավարվի մի տեղից եւ ուզում է քանդել համակարգը, որը կոչվում է կիսանախագահականը: Իր ասածն է՝ եթե ես չեմ, ուրեմն՝ ոչ մեկը չէ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանի կարծիքով՝ արեւի տակ տեղ ունենալու ցանկությունը ստիպում է որոշակի կուսակցություններին դավաճանել իր սկզբունքները. «Մենք ասում ենք իշխանություն խելքդ գլուխդ հավաքի, երկիրը մի տար քյալագյոզության, երկիրը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չունի, չի՛ կարելի գնալ արկածի»:

Արամ Մանուկյանի կանխատեսմամբ՝ եթե ժողովուրդը քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, ապա դա կլինի ժողովրդի վերջին ընտրությունը: Նա դիմեց միջազգային կառույցներին՝ խնդրելով չմիջամտել, ժողովուրդը թո՛ղ որոշի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031