Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության ոլորտում առկա անելիքները:
Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին:
ՀՀ պաշտպանության նախարարություն