Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանի գործով. Դատարանը մերժեց Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքը

Հոկտեմբեր 02,2015 18:55

2015թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով՝ խնդրելով վերջինիս նկատմամբ հարուցել քրեական գործ, սակայն ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կողմերը դատական նիստին չէին ներկայացել՝ խնդրելով բողոքի քննությունը շարունակել իրենց բացակայությամբ:

Դատարանը, հիմք ընդունելով կողմերի՝ պատշաճ կերպով ծանուցված լինելը և ներկայացված հիմնավորումները, որոշեց դատական նիստը շարունակել բողոքաբերի և վարույթն իրականացնող մարմնի բացակայությամբ: Նախագահող դատավոր Լ. Ավետիսյանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը, որից հետո, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված բողոքը՝ հաստատելով հիշյալ որոշման օրինականությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031