Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգսյանը ոչ միայն վտանգում է պետությունը, այլ նաեւ հավերժացնում է իր իշխանությունը»

Հոկտեմբեր 02,2015 18:46

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ Սահմանադրությունը ժողովրդի օգնության կարիքն ունի

«Մենք կանգնած ենք երկու ճանապարհի առջեւ»,- հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

Hrayr-Manukyan

Առաջին ճանապարհը թույլ տալն է, որ Սերժ Սարգսյանը անցկացնի սահմանադրական փոփոխությունները, ըստ նրա՝ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերարտադրելու է իրեն եւ իր ընտանիքին, դա նշանակում է ձախողված արտաքին հարաբերություններ: Իսկ երկրորդ ճանապարհը համախմբվելը եւ տապալելն է. «Միայն այս դեպքում հնարավոր կլինի հասնել սահմանադրական կարգի վերականգման, սոցիալական արդարության: Միայն համախմբված պայքարի արդյունքում է, որ կկարողանանք հասնել փոփոխություններին»:

Հրայր Մանուկյանը համարում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո կլինի միայն մեկ իշխող խումբ՝ Սերժ Սարգսյանի ընտանիքը. «Ես վստահ եմ՝ այս անգամ մենք անպայման հաջողելու ենք՝ չնայած նախորդ անհաջողությունների: Այնպես որ շնորհավորում եմ Երեւանից մեր շարժման մեկնարկով»:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ Սահմանադրությունը ժողովրդի օգնության կարիքն ունի. «Ժողովրդի զգալի հատվածը չի գիտակցում Սահմանադրության կարեւորությունը, ինչը բնորոշ է պետականազուրկ հասարակությանը»:

David-Harucunyan

Նա վստահություն հայտնեց, որ Սարգսյանը ոչ միայն վտանգում է պետությունը, այլ նաեւ հավերժացնում է իր իշխանությունը. «Խնդրում եմ վստահել «Չեք անցկացնի» քաղաքական նախաձեռնությանը եւ ոչ ասել այս կործանարար ծրագրին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031