Փյունիկ» ՖԱ մարզադաշտում մեկնարկել է ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի եւ հայաստանյան լրատվամիջոցների ֆուտբոլային հավաքականների միջեւ բարեգործական հանդիպումը, որը կազմակերպվել է ի պատիվ Երեւան ժամանած Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Յուրի Ջորկայեֆի:
Այս պահին ընթանում է առաջին խաղակեսը եւ մրցակիցները միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ: Մեր անվանի հայրենակիցը ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի թիմի կազմում խաղադաշտ է մտնելու երկրորդ խաղակեսում, իսկ լրագրողների հավաքականին ընդմիջումից հետո կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, այնուհետեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Բարեգործական այս հանդիպման ողջ հասույթը կհատկացվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառի մանկատան սաների համար մարզական գույք եւ հանդերձանք ձեռք բերելուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ