«Շատ լավ մարդ է Արմենչիկը, իսկ նրա երաժշտությունը սիրել չսիրելը յուրաքանչյուրի գործն է: Շնորհավորում եմ կոչում ստանալու առիթով: Ընկերներիցս մեկն ասում էր՝ վաստակավորի կոչում են տվել, որովհետեւ շատ է վաստակում…գուցե ճիշտ է…Լեդի Գագայի եւ Թոնի Բրեքսթոնի ֆոտոների կողքին նրա ֆոտոն է… Ինձ թվում է՝ դա սխալ է»,-այսօր «Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց թավջութակահար, Armenian Navy Band խմբի երաժիշտ Արտյոմ Մանուկյանը` անդրադառնալով Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի կողմից Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն:
Նա ասաց՝ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ 1,5 միլիոն հայ է բնակվում. «1 միլիոն 400 հազարն էլ կարծում է, որ ես եմ սխալ»,-հավելեց թավջութակահարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ