Մեկնարկեց 11-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բազմաթիվ մասնակիցներ, մեծ քանակությամբ այցելուներ, նորարար և տպավորիչ տաղավարներ, հետաքրքիր ներկայացված լուծումներ և շատ թեժ տեխնոլոգիական մթնոլորտ:
«Յուքոմ» ընկերությունը ցուցահանդեսին ներկայացավ ընդարձակ «էկո» տաղավարով: Բնական խոտածածկի վրա տեղադրված տաղավարում «Յուքոմ» ընկերության աշխատակիցները հետաքրքրասեր այցելուներին էին ցուցադրում LTE գերարագ անլար հաղորդակցման ցանցը: Յուրաքանչյուր ցանկացող կարող էր մոտենալ և փորձարկել LTE ինտերնետի արագությունը:
Տաղավարի մյուս մասում «Յուքոմը» ներկայացնում էր հեռուստատեսության նոր լուծումները, որոնք հնարավորություն են ընձեռում շարժական սարքերի միջոցով կառավարել հեռուստաեթերը: Առանձին ներկայացվում էր նաև «TV Banking» ծառայությունը:
Շատ մոտ ապագայում «Յուքոմ» ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել ցուցադրված բոլոր ծառայություններից:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը: Եվս երկու օր կշարունակվի տեխնոլոգիական տոնը:
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայություն