Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը քննարկման է վերցրել «Հրեշտակների գումարտակի» վերաբերյալ բողոքը

Հոկտեմբեր 02,2015 16:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը 19.09.2015թ. թիվ 104/09 գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանը արձագանքել է մեր գրությանը և 01.10.2015թ. որոշում կայացրել բողոքը քննարկման ընդունելու մասին:

Ոստիկանությունը դեռևս չի արձագանքել մեր գրությանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառել էր հետևյալը. «խոսքս վերաբերվում է այն անբարոյականներին, ովքեր հայհոյում են ոստիկանների մայրերին, ընտանիքի անդամներին:  Սա իմ անձնական կարծիքն է՝ թող ներեն ինձ կանայք ովքեր կարդում են իմ այս գրածը: Գևորգ ՍԱՖԱՐՈՎ, շուշանիկ ՎԱՂԻՆԱԿՅԱՆ և մնացած բոլոր անբարոյականների և վիժվածքների զավակներ մի հատ ձեզ նայեք, ձեր ընտանիքներին ու ձեր կողքիններին կտեսնեք որ դուք եք արժանի այդ հայհոյանքներին: Վիժվածքների նման թափել եք փողոց պրոպագանդելով հայրենասիրություն և ազատություն: Ոնց կարող է հայրենասեր մարդը հայհոյի ՀԱՅՐԵՆԻՔԻ ծառայողներին և իր պաշտպաններին??? Նորից եմ կրկնում սա իմ անձնական կարծիքն»:

 

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031