Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այլ բան է նկատի ունեցել` «երբ ասում եմ՝ Հայաստան, նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղը, որը նրա անբաժանելի մասն է» ասելով

Հոկտեմբեր 02,2015 16:10

«Մեկ միասնական պետություն հաստատելու մասին հայտարարություն ՀՀ նախագահը չի արել»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ունեցած ելույթի «երբ ասում եմ՝ Հայաստան, նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղը, որը նրա անբաժանելի մասն է» հատվածը չի՞ հակասում Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը որդեգրած մեր քաղաքականությանը, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա վստահեցրեց, որ մի քանի անգամ լսել է նախագահի ելույթը, որտեղ նման հայտարարություն այդ իմաստով, որով շահարկվում է, չի լսել:

Մասնավորապես Մկրտիչ Մինասյանը փոխանցեց. «Ընդամենը անվտանգության իմաստով միասնական քաղաքականության մասին է խոսքը: ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անկախության ապահովման իմաստով քաղաքականությունը, ռազմաքաղաքական մոտեցումները նույնն են: Այստեղ տարակարծիք լինել չենք կարող, և որևէ հայ դժվար թե գտնվի, որ հակառակ պնդում անի»:

Լրագրողները պարոն Մինասյանին հիշեցրին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը նման կերպ շարունակի, ապա նոր հրադադարի պայմանագրի մասին պետք է խոսք գնա: Այս մասին պարոն Մինասյանն ասաց. «Ուրիշ կերպ լինել չի կարող: Մենք Եվրոպայի կենտրոնում չենք ապրում, այլ աշխարհաքաղաքական այս բարդ հանգույցում, և մենք պարտադրված ենք աշխարհին և մեր ոխերիմ հարևաններին պարտադրել խաղաղություն: Սպասել չենք կարող, եթե բանը հասնում է նրան, որ սկսում են լկտիանալ ու խաղաղ բնակիչների վրա հրթիռային զենք բաց թողնել, մեր գործադրած միջոցները պետք է լինեն համարժեք ու հզոր: Փոխնախարարը հենց այնպես հայտարարություն չէր անի»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031