Սեպտեմբերի 25-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց. «Հայաստանի եզակի մշակույթ, Ադրբեջանի եզակի մշակույթ գոյություն չունեն: Մենք ունենք ընդհանուր մշակույթ, ընդհանուր արմատներ, ընդհանուր արժեքներ, ընդհանուր բանաստեղծություններ: Ես ցանկանում եմ օրինակ ներկայացնել. հայկական պոեզիայի դասական, հայկական պոեզիայի արեւ Սայաթ-Նովան գրել է վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն լեզուներով:
Բայց հաշվի առեք, որ իշխանությունները չեն օգտագործում խաղաղության այդ ներուժը, որպեսզի ժողովուրդներին մերձեցնեն: Պաշտոնական գաղափարախոսությամբ նա հայ բանաստեղծ է, որին մենք պետք է ատենք, չնայած նա ավելի շատ գրել է ադրբեջաներեն, թուրքերեն, թաթարերեն, ինչպես ուզում եք անվանեք: Սակայն նա նաեւ մեր բանաստեղծն է, մեծ բանաստեղծ, սակայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով` պետք է մոռանանք այդ մասին:
Իսկ հայերին Սայաթ-Նովային ներկայացնում են որպես հայ բանաստեղծ, անտեսելով, որ նա իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է թուրքերեն, վրացերեն:
Ընդհանրապես նա եղել է ամբողջ Կովկասի պոետը, վրաց թագավորի արքունիքում եւ ստեղծագործել 3 լեզուներով»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ