Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ի բուժում անմիջապես ախտորոշումից հետո

Հոկտեմբեր 02,2015 15:03

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է նոր առաջարկություններ ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց բուժման վերաբերյալ

Ժնև, հոկտեմբերի 1, 2015 – ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Միացյալ Ծրագիրը (ՄԱՁԻԱՀ) ողջունում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հակառետրովիրուսային դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ նոր առաջարկությունների հրապարակումը, որպես կարևոր քայլ ուղղված՝ ՄԻԱՎ –ով ապրող մարդկանց կյանքի բարելավմանը և վիրուսի տարածման նվազեցմանը:

Համաձայն նոր ուղեցույցների՝ հակառետրովիրուսային դեղամիջոցները պետք է նշանակվեն ՄԻԱՎ վարակի ախտորոշումից անմիջապես հետո, անկախ CD4 բջիջների քանակից (CD4 բջիջների թիվը հանդիսանում է ցուցանիշ մարդու իմունային համակարգի վիճակի վերաբերյալ): Այս փաստաթուղթը ներառում է նաև առաջարկություններ ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելման վերաբերյալ այն անձանց մոտ, ովքեր ենթարկվում են վարակման բարձր ռիսկի:

«Այդ առաջարկությունների հրատապ իրականացումը կարող է փոխել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի իրավիճակը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, – ասել է Վինեյ Սալդանան, ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային տնօրենը. – Սա եզակի հնարավորություն է տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժումը միջազգային ստանդարտին հասցնելու և հարյուր հազարավոր կյանքեր փրկելու համար »:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ամբողջ աշխարհում այն տարածաշրջանների շարքում է, որտեղ ամենացածրն է ՄԻԱՎ-ի բուժում ստացող մարդկանց թիվը: Ըստ ՄԱՁԻԱՀ վերջին հաշվարկների՝ 2014թ-ին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն 19% -ն է ստացել  հակառետրովիրուսային բուժում (տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրող կես միլիոն մարդկանցից՝ 285 000-ը): Աշխարհի որոշ այլ շրջաններում, օրինակ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայի և Կարիբյան երկրներում, բուժման ծածկույթը կազմում է ավելի քան 40% -ը:

ԱՀԿ-ի նոր ուղեցույցները, որոնք մշակվել են ՄԱՁԻԱՀ-ի աջակցությամբ, պայմանավորված են վերջին 12 ամիսների ընթացքում հետազոտությունների շնորհիվ նոր գիտական ​​ապացույցների և արդյունքների առաջացմամբ: Մասնավորապես, միջազգային ռանդոմիզացված կլինիկական հետազոտության տվյալները ապացուցեցին հակառետրովիրուսային բուժման անմիջական սկսման առավելությունը:

Առաջարկությունները կօգնեն ՄԱՁԻԱՀ-ի կողմից առաջարկված արագացված ռազմավարության (Fast-Track) ներդրմանը, որի նպատակն է մինչև 2020 թ-ը հասնել մի քանի առանցքային նպատակների: Այս նպատակներն են. ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90% -ը պետք է տեղյակ լինի նրանց ՄԻԱՎ կարգավիճակի մասին. 90% – ը այն մարդկանց, ովքեր տեղյակ իրենց ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին, պետք է բուժման հասանելիություն ունենան. բուժվող մարդկանց 90% – ի մոտ չպետք է հայտնաբերվի վիրուսային ծանրաբեռնվածություն: Հիմնական նպատակները ներառում են նաև ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի նվազեցումը 75%-ով և խտրականության նվազեցումը զրոյի մինչև 2020 թ.:

ՄԱՁԻԱՀ-ի շեշտում է, որ անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուրի ՄԻԱՎ կարգավիճակը իմանալու և հակառետրովիրուսային բուժումը սկսելու որոշման իրավունքը: Մարդիկ պետք է կամավոր որոշումներ կայացնեն ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման վերաբերյալ՝ լինելով տեղեկացված: Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելման հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել սոցիալական և իրավական խոչընդոտները, որոնք խանգարում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բնակչության վարակի տարածման բարձր ռիսկային խմբերին ստանալ առողջապահական ծառայություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031