Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «սխալ վիճակի մեջ» է դրել ռուսներին

Հոկտեմբեր 02,2015 14:58

«Ճիշտ է արել, որովհետեւ լիքը ռուբլի ունենք, լիքը տրանսֆերտները ռուբլով գալիս են: Կոնկրետ Հայաստանին դա օգուտ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, ընդդիմադիր պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն`անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած այն առաջարկին, որ էներգետիկ կարեւորագույն ապրանքների առեւտուրը ԵԱՏՄ շրջանակներում իրականացվի ռուբլով:

«Ինքը սխալ վիճակի մեջ է դրել ռուսներին: Փաստորեն, ռուսները, որ այդքան քննադատում են ամերիկացիներին, հրաժարվում են մեզ ռուբլով ապրանք վաճառել, երբ մեր ապրանքները ռուբլով են առնում»,- ասաց նա`հավելելով, որ հարցադրումը ճիշտ է նաեւ այն տեսանկյունից, որ ամենաէժան ռուբլին այսօր Հայաստանում է:

«Դրանից ռուբլին ոգեւորվում է, բայց ինքը դա միասնական արժույթի մասին չի ասել: Չգիտեմ`վերջը ինչ կլինի, բայց չեմ էլ կարծում, որ ՌԴ-ն չորով կարողանա մերժել: Պիտի հիմնավորի»,- կարծում է Հրանտ Բագրատյանը: Այս քայլը, ըստ նրա, ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ձեւավորելու հետ կապ չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031