Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում արծարծվել է Հայաստանի սահմանային լարվածության խնդիրը

Հոկտեմբեր 02,2015 14:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի երեկվա լիագումար նիստում Երևանի ժամանակով ուշ երեկոյան ազատ դեբատների ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը շահարկեց Ադրբեջանից ապաստան խնդրած հայ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի արարքը: Այնուհետև անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, մտահոգություն հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ , ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն ի պատասխան Հուսեյնովի հայտարարությունների` ԵԽԽՎ-ում ցույց է տվել Վահան Մարտիրոսյանի գժի թուղթը: Տիկին Զոհաբյանը մանրամասնեց. «Ասացի, որ նման կենդանի ցանկացած երկրում էլ կա և ցույց տվեցի օրաթերթերից մեկում տպագրված` նրա գժի թուղթը: Եվ Վեհաժողովին տեղեկացրի, որ ադրբեջանցի պատվիրակը հղում է անում հոգեկան խնդիրներ ունեցող մի անձի»:

rafayel huseynov

Վեհաժողովի ընթացքում բարձրացվել է նաև սահմանային լարվածության հարցը: Մասնավորապես այս իրավիճակից օգտվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց նախապատրաստող անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուոլտերը, որը հայտարարել է, թե սահմանային այս լարվածության պայմաններում՝ առավել հրատապ է դառնում իր զեկույցի նախապատրաստությունը, ինչին ի պատասխան հայկական կողմը արձագանքել է, թե 24 տարի է սահմանում լարված է, և ամենևին էլ Ուոլտերի անձով չի պայմանավորված խնդրի լուծումը:

Հայ պատվիրակները Վեհաժողովի առաջ հարց են բարձրացրել այն մասին, որ Արցախի երիտասարդությունը չի կարողանում օգտվել եվրոպական ծրագրերից, այն դեպքում, երբ Արցախը կամովին միացել է Եվրոպական տարածքին: Պատվիրակները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ ԵԽԽՎ-ն չունի մանդատ ԼՂ հակամատության կարգավորման հարցում և թող իր մանդատով սահմանված հարցերին փորձի լուծումներ տալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031