Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա տաշի-տուշի չէ, մեր մշակույթն է». Գալուստ Սահակյանը Երեւանի տոնն է ուզում նշել

Հոկտեմբեր 02,2015 13:41

«Մենք պատերազմի չենք գնալու: Մենք ընդամենն այսօր ոչ թե համաչափ մոտեցումներ ենք ցույց տալիս, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ: Սակայն Հայաստանը երբեք պատերազմ հրահրող չի դառնա, ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ նրա համար, որ փորձում է դիվանագիտական ճանապարհով գործել: Կռվից երբեք չի վախենում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանn այսպիսի կարծիք հայտնեց վերջին օրերին սահմանում լարվածության հետ կապված:

Հարցին՝ կո՞ղմ եք, որ Երեւանի տոնակատարությունների բյուջեն հատկացվի սահմանամերձ բնակավայրերին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա անհեթեթ մոտեցում են ցույց տալիս: Նախ, սահմանամերձ համայնքների համար ամեն ինչ արվում է, առավել եւս՝ ինչքան անհրաժեշտ են մեր դիրքերը, մթնոլորտ՝ պետությունը ներկայանալի դարձնելու իր ողջ պատմական անցյալով, այնքան ավելի բնական եմ համարում Էրեբունի-Երեւան տոնակատարությունը»:

Հարցին, թե ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ՝ Գալուստ Սահակյանը բացատրեց. «Որովհետեւ մենք հզոր ենք մեր մշակույթով, մեր պատմությամբ եւ դա եւս տարին մեկ անգամ մենք՝ առավել եւս միջազգային հանրությանը պիտի ճանաչելի դարձնենք: Այսօր դպրոցական երեխան արդեն գիտի, որ մենք հնագույն ժողովուրդ ենք, որովհետեւ այդ ամյակների ամեն տարվա զորությամբ, առանց պատմական խորացումների, արդեն ծնված երեխան պիտի հասկանա, թե ինքը որտեղից է սերվում, որպեսզի հետագայում հասկանալի դարձնի, թե ուր է գնալու»:

Դիտարկմանը, որ այսինքն, տաշի-տուշիներո՞վ պիտի հականան, թե ուր են գնալու՝ նա պատասխանեց. «Եթե տաշի-տուշիների մասին է խոսքը, դա վարկաբեկող, հայկական հենքից, մշակույթից դուրս արժեւորում է: Դա տաշի-տուշի չէ, մեր մշակույթն է, մեր անցած ճանապարհը: Եթե լրագրողն էլ է համարում մեր պատմական անցյալը տաշի-տուշի, դրա համար կարող է ինքը դրսում համակիրներ գտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031