Մայրաքաղաքում շարունակում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում մեկնարկած սոցիալական ծրագիրը: Ծրագրի 2–րդ օրը Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող շուրջ 400 ընտանիքներ:
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք:
Երևանի քաղաքապետարան